Բարեւ Ձեզ! Ես Արման Օհանյանն եմ։ Ես նկարիչ եմ Հայաստանի Հանրապետությունից։
2023 թվականի մայիսի 6-15-ը տեղի ունեցավ իմ աշխատանքների ցուցահանդեսը
«Փյունիկի զարգացման կենտրոն» (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 3)
Ինձ այս թեման սկսեց հետաքրքրել 2001 թվականի «Թշվառները» վավերագրական ֆիլմը դիտելուց հետո։ Այս ֆիլմը Վարդենիսի հոգեբուժարանի և նրա երկարամյա բնակիչների մասին է։ Ես զարմացա, որ նրանք բոլորն էլ մեզանից ավելի ազատ էին ճաղերի այն կողմում։ Այս մարդկանցից յուրաքանչյուրն անհատական է: Նրանցից յուրաքանչյուրն ունի զգացմունքներ, որոնք չեն վախենում բացահայտ արտահայտել։
Ես ուզում եմ իմ աշխատանքով վերացնել խարանը
և կոտրել կարծրատիպերը: Ուզում եմ քանդել այն «պատերը», որ «առողջ» մարդիկ կառուցել են հոգեբուժարանների շուրջ։ Իմ ստեղծագործությունների աթոռները նման հաստատություններում մեզանից յուրաքանչյուրի համար փոխաբերական դատարկ աթոռներ են։
Ավելի շատ աշխատանքներ կարելի է տեսնել իմ սոցիալական ցանցերում
